Հայտնի անեկդոտի հերոսի նման կոկորդիլոս քշողները հիմա էլ ատոմակայանի փորձագետ են դարձել ու գուժում են, թե հասեք, փրկեք, կառավարությունը որոշել է ատոմակայանը փակել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Իսկ իրականում ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման, ինչի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»,-նշել է նա։