00:00:00

«Ուղղակի լռություն, քար, ճնշող լռություն․..».Գեղամ Մանուկյան

22:38, 05 փետրվար 2026 Բլոգ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի եղբայրն է, գրել է․

«Բաքվի դատավճիռը չէր հրապարակվել դեռ, երբ այսօր առավոտյան Ազգային ժողովի դիմաց մեր հայրենակիցները բողոքի հանրահավաքի էին՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների և հանուն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների և Արցախի ռազամաքաղաքական ղեկավարության ազատ արձակման:

 

Հետո դժվարին հանդիպում ունեի Ազգային ժողովում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Նրանց հարց ուղղեցի՝ եղե՞լ է, կա՞ աշխարհում մի երկիր, որ նրանց քաղաքացիները, զինվորականներ, քաղաքական գործիչներ պատանդառված են, այդ երկրի մի հսկայական մաս օկուպացված է, և թշնամին միտք էլ չունի վերադարձնել, իսկ այդ ընթացքում այդ երկրի ղեկավարը մրցանակ է ստանում ու խոսում վերջնական խաղաղության, հակամարտության էջ փակած լինելու մասին: Ի պատասխան՝ քար լռություն էր դահլիճում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր