00:00:00

Աբու Դաբիից հետո ստանալո՞ւ ենք, թե՞ զիջելու. Մարուքյան

11:44, 04 փետրվար 2026 Բլոգ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

«Քիչ առաջ Աբու Դաբիում ավարտվեց Փաշինյան–Ալիև հանդիպումը, որի պատվիրակությունների կազմում ընդգրկված էին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Բոլորին հայտնի է, որ նշված պաշտոնյաները իրենց երկրներում ղեկավարում են սահմանազատման հանձնաժողովները։ Բացի այդ, բոլորս գիտենք, որ ունեցել ենք իրավիճակ, երբ Հայաստանը առանց սահմանազատման հստակ կանոնակարգերի Ադրբեջանին հանձնել է իր տիրապետության տակ գտնվող տարածքները՝ փոխարենը չստանալով ոչ մի միլիմետր օկուպացված հայկական հողերից։

Արդյունքում ստացել ենք խայտառակության պատ, որի մոտ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են «տուրիստական այցեր», որոնց շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս էքսկուրսավարի դերում։

Այսպիսով, Աբու Դաբիի հանդիպումից հետո հնարավոր են երկու սցենարներ․ կա՛մ Ադրբեջանի զինված ուժերը դուրս կգան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից, կա՛մ Հայաստանի իշխանությունները գնալու են նոր միակողմանի տարածքային զիջումների։ Հրավիրում եմ մեր մամուլի ուշադրությունը այս հարցի վրա։

Կարևոր է պարզել համապատասխան պաշտոնատար անձանցից, և առաջին հերթին՝ Մհեր Գրիգորյանից, թե ինչ է սպասվում մեր պետությանը և ժողովրդին տեղի ունեցող «սահնանազատման» խայտառակ գործընթացների արդյունքում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր