ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Հայաստանի իրավապահ համակարգի ողջ ֆանտասմագորիան, սյուրրեալիզմը եւ ողբերգությունն ամփոփված են «Սիլվայի գործով» նախագահ Սարգսյանին վերագրվող մեղադրանքի մեջ։
Փաստորեն, ըստ մեղադրանքի, նախագահ Սարգսյանը «հանցավոր համաձայնության» է եկել իր քաղաքական մրցակից, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, որ Սիլվայից վերցրած կաշառքով փակի Երեւանում անցկացված օդապարիկների փառատոնի փուչիկների պարտքը»։