ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Թեև Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը, սակայն սա այն ուղղությունն է, որտեղ իշխանության բլիցկրիգը ձախողվել է ու իշխանության նոր պլանավորումները մեկը մյուսի հետևից տապալվում են:
Իշխանությունն իր պարտությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունի, հետ քաշվի ու սեփական քաղաքական կապիտալը մաշեցնելով շարժվում է իր համար դեպի անորոշություն:
Ռեժիմի արշավանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ մնացել է կոկորդներին, որովհետև հասարակության ճնշող մեծամասնությունը ոչ միայն գիտակցում է տեղի ունեցողի ծանր հետևանքները, այլ իր կեցվածքով սատարում է Մայր Աթոռին:
Դեռ չեմ խոսում Եկեղեցու` որպես հազարամյակների պատմություն և կենսունակություն ունեցող ինստիտուտի մասին, ով ծանր հարվածներ հաճախ է ընդունել, սակայն կանգուն է մնացել»: