00:00:00

Աղոթում եմ, որ Տերը զորացնի Մկրտիչ Սրբազան Հորը, ով ժամանակավոր անազատության մեջ է, բայց անսասան է

11:34, 02 փետրվար 2026 Բլոգ

Տեր Վաղարշը գրում է.

 

«Քահանայական ձեռնադրության 10-րդ տարեդարձ։

 

2016թ. փետրվարի 2-ին, Միածնաէջ Մայր Տաճարում հոգևոր եղբայրներիս հետ արժանացանք քահանայական ձեռնադրության և օծման՝ ձեռամբ Արագածոտնի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի։

 

Աղոթում եմ, որ Տերը զորացնի մեր հոգևոր ծնողին` Մկրտիչ Սրբազան Հորը, ով ներկայում ժամանակավոր անազատության մեջ է, սակայն անսասան է իր հայրական և առաջնորդական կոչման մեջ։ Թող հաղթի արդարությունը և անցնեն բոլոր փորձությունները և, Տիրոջ ողորմությամբ, մեր հոգևոր ծնող Սրբազան Հայրը քաջառողջությամբ վերադառնա իր լիարժեք սպասավորությանը` առաջնորդելու իրեն վստահված հավատավոր հոտին։

 

Ուժ-կարողություն եմ մաղթում և անդադար աղոթակից եմ Արագածոտնի Թեմի` կոչմանը և ուխտին հավատարիմ քահանա եղբայրներիս, որոնք մեր ձեռնադրության օրը սպասավորում էին Սուրբ Սեղանին։

 

Տերը զորացնի բոլորիս մեր առաքելության մեջ` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր