Հայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած։
Այս մասին գրել է Հովհաննես Ծառուկյանը։
«Այսօր Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցինք հանուն հայրենիքի զոհված մեր հերոսների հիշատակին։
Ամեն վայրկյան հիշում ենք նրանց սխրանքն ու քաջությունը, հավերժ պահում նրանց անունները մեր սրտերում։
Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակված զինվորներին, խոնարհում՝ նրանց ընտանիքներին, և աղոթք բոլոր անհետ կորածների վերադարձի համար»։