00:00:00

Գևորգ սրբազանը շարունակում է մնալ եպիսկոպոս և թեմակալ առաջնորդ․ Ռուբեն Ռուբինյան

23:32, 27 հունվար 2026 Բլոգ

 

 

Գևորգ սրբազանը շարունակում է մնալ եպիսկոպոս և թեմակալ առաջնորդ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, սովորական ընդդիմադիր քաղաքական գործիչ է և ԿԳԲ գործակալի եղբայր, հետևաբար չի կարող որևէ որոշում ընդունել որևէ մաքրակենցաղ, իրական հոգևորականի վերաբերյալ»,-նշել է նա։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Հիշեցնենք՝ Սարոյանը Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներից մեկն է։ Նա ավելի վաղ ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Այս որոշման դեմ Գևորգ սրբազանը հայցադիմում էր ներկայացրել դատարան։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը:

Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ հայտնել է, որ դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ ինչպես ողջ մամուլով հայտարարվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր