«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.
«Իշխանությունները տարիներ շարունակ խաբել են ժողովրդին՝ բոլոր ոլորտներում՝ խոստանալով, բայց չկատարելով այդ խոստումները։
Ջրամբարների կառուցումը ներկայացվում էր որպես ռազմավարական լուծում՝
գյուղատնտեսության զարգացման և երկրի ջրային անվտանգության համար։
Բայց իրականությունը այլ է։
Համակարգային ծրագիր չկա,
կառուցվել է ընդամենը մեկ ջրամբար, իսկ ժողովրդի առօրյա խնդիրները դեռ մնացել են չլուծված»։