00:00:00

Թե իբր Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել, բացահայտ կեղծիք է. Տեր Եսայի

20:56, 25 հունվար 2026 Բլոգ

Տեր Եսայի քահանա Արթենյանը գրել է. «Իշխանական մի պատգամավոր հայտարարում է, թե իբր Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել:

Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել։ Տարիներ առաջ դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն հետագայում հարցին ընթացք չի տրվել հենց նախարարության կողմից։

Այս առնչությամբ պարզաբանում տրվել է, ուստի պետք չի նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդին։ Նման վարքագիծը հարվածում է նախևառաջ մեր պետությանը, պետական կառույցներին, որոնց հետ գործակցությունը, ցավոք, հետևողականորեն ոչնչացվում է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր