00:00:00

Ինչպե՞ս եք համարձակվում Արցախում մնացած մարդկանց անվանել «Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող»․ Արաքսյա Գրիգորյան

13:21, 23 հունվար 2026 Բլոգ

Ապրելու Երկիր Կուսակցություն Քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ինչպե՞ս եք համարձակվում Արցախում մնացած մարդկանց անվանել «Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող»։
Ո՞վ է ձեզ լիազորել Հայաստանի Հանրապետության անունից ընդունել Ադրբեջանի թեզերը և խոսել նրա բառապաշարով։
Ե՞րբ դարձաք օկուպանտի խոսնակը։
Արցախն Ադրբեջան չէ։
Արցախում ապրած մարդիկ Ադրբեջանի բնակիչներ չեն եղել։
Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները մարդիկ են, որոնք մնացել են բռնազավթված հայրենիքում, ենթարկվել են շրջափակման, սովի, ահաբեկման, բռնության և էթնիկ զտման։
Եվ դուք այդ ամենը ջնջում եք մեկ նախադասությամբ։
Սա Արցախի ժողովրդի իրավունքների վերջնական ուրացումն է, նրանց պայքարի, տառապանքի և զոհերի նկատմամբ ստորագույն վերաբերմունքը։
Այսպիսի ձևակերպումները ոչ թե «տեղեկատվություն» են, այլ Ադրբեջանի հանցագործությունների լեգիտիմացում պետական մակարդակով։
Արցախում հայեր են ապրել։
Արցախում հայեր են էթնիկ զտման ենթարկվել։
Մնացածը պատմության կեղծում է։
Եվ այս կեղծիքի համար պատասխան եք տալու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր