00:00:00

Նարեկի դեպքը մեզ համար նաև շատ լավ միջոց է այս բոլոր խնդիրները վեր բարձրացնելու համար. Լիդյա Մանթաշյան

23:26, 22 հունվար 2026 Բլոգ

Սրբազան Շարժման անդամ Լիդյա Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երկու հարցի կանդրադառնամ.

1. Նարեկն իր առողջության հաշվին, թույլ տվեք ասել` նույնիսկ իր կյանքի հաշվին, մեզ բոլորիս սթափության կոչ է անում: Նա հացադուլը չի դադարեցրել…

Այս բռնաճնշումներով դեռ միայն հանրային ակտիվություն ունեցողներին են թիրախավորել, դեռ քչերն են հալածվում (հավատացեք, 50 քաղբանտարկյալը նիկոլի համար չնչին թիվ է):

Մեր «հարցերը լուծելուց» հետո, վստահ եմ` լրատվականների նկատմամբ է մեծ ճնշումներ գործադրելու, այ իսկ հետո...

... հետո սկսելու է «դավաճաններ» փնտրել ամեն տեղ, կարող է մի օր հասնել ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ: Իսկ դա հեշտությամբ կկարողանա անել, որովհետև Նարեկի նման մարդիկ արդեն չեն կարողանա «կռիվ տալ» ձեզ համար: Երբ հանրային ազդեցություն ունեցող անձանց «վնասազերծի», ոչ մեկիդ տիրություն անող չի լինելու:

Այսօր էդ գործողությունները հեշտությամբ է անում, որովհետև նիկոլներին ընդդիմադիր անձինք բաժան-բաժան են, որևէ հարցի շուրջ կոնսենսուս չկա: Միակ հույսը մնացել է Եկեղեցին, որովհետև կարծես թե Եկեղեցու շուրջ բոլորը հավաքվում են` անկած իրենց «դարավոր թշնամությունից»:

Նարեկին սատարել-չսատարելը քաղաքական հարց չի: Սա հումանիտար խնդիր է` կա ապօրինի կալանավորված մարդ, ով այսօր 14 օր հացադուլի մեջ է: Կարծում եմ, անկախ Նարեկ Սամսոնյանին սիրել-չսիրելուց, այսօր նաև այս հարցի շուրջ կարող ենք միավորվել` սատարելով իրեն ու պահանջելով ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ...

Եթե մենք չմիավորվենք անարդարության դեմ պայքարի համար, հոգի առ հոգի բոլորիս ապօրինի ձերբակալելու են:

2. Բանտում հայտնվելով` անընդհատ ինձ հարց էի տալիս` ինչու է Աստված ինձ բերել այստեղ, արդյոք ես ՔԿՀ-ում առաքելություն ունեմ իրականացնելու: Այսօր Նարեկի դեպքին ականատես լինելով` հասկանում եմ, որ պատճառներից մեկը, որ մենք հայտնվում ենք բանտում կարող է լինել էնտեղի խնդիրները բարձրաձայնելը և լուծումներ գտնելուն պարտադրելը:

Ես, փառք Տիրոջը, բանտում որևէ առողջական խնդիր չեմ ունեցել, բայց ունեի խցակից, ով միգրեն ուներ, ամենօրյա բարձր ճնշման խնդիր, որոշակի կանացի առողջական խնդիրներ:

Հինգ ամիս բանտում եղածս ժամանակ անընդհատ բարձրաձայնվել է խցակցիս խնդիրների մասին: Իմ կալանքի 3-րդ ամսում էդ կնոջը նոր տարան ստուգումների: Ստուգումների ժամանակ պարզվեց, որ իրեն պետք է վիրահատեն:

Վիրահատելու անհրաժեշտության մասին լուրն իմանալոց հետո արդեն գրեթե 5 ամիս է անցել, բայց էդ կնոջը դեռ չեն վիրահատել (այսօր զանգել էր, հարցրել եմ):

Սա ու վկայում է այն մասին, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպական, համակարգային խնդիր ունի: Առողջապահական ծառայություն մատուցող որևէ կազմակերպության համար առաջնային է ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄԸ, որն այսօր ակնհայտորեն չի իրականացվում:

Նարեկի դեպքը մեզ համար նաև շատ լավ միջոց է այս բոլոր խնդիրները վեր բարձրացնելու ու դրանց լուծում պահանջելու համար, որովհետև ԿԱԼԱՆԱՎՈՐՆ ԷԼ ՄԱՐԴ Է, Աստծո ստեղծած էակ է:

Միգուցե հենց Նարեկի պես հանրային մարդու ապօրինաբար բանտում հայտնվելը Աստված թույլ է տվել, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանայի բյուրոկրատիան և անցնի իր բուն առաքելությանը, որը ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՆ ու ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՆ է:

Հ.Գ. Նարեկին հանդիպել եմ մի քանի անգամ: Իր հետ լայն շփման առիթ երբեք չեմ ունեցել` միայն «բարև, հաջող»: Որ ասեմ` շատ եմ համակրել Նարեկին, խաբած կլինեմ: Միշտ նեյտրալ եմ եղել անձնապես իր նկատմամբ` գնահատելով հանդերձ քարոզչական դաշտում իր կատարած ահռելի աշխատանքը: Սա գրում եմ, որ ընկալելի լինի` ես Նարեկի մտերիմը չեմ, բայց սատարում եմ Նարեկին, որովհետև Նարեկը հանցագործ չի, Նարեկն ուղղակի իր պատիվն է պահել...

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր