00:00:00

Դատական համակարգը շատ դեպքերում նույնիսկ ջանք էլ չի գործադրում քողարկելու քաղաքական հանձնարարականների գոյությունը․ Տիգրան Աբրահամյան

22:24, 16 հունվար 2026 Բլոգ

Իշխող ռեժիմը երկիրը հասցրել է մի կետի, երբ դատական համակարգը շատ դեպքերում նույնիսկ ջանք էլ չի գործադրում քողարկելու քաղաքական հանձնարարականների գոյությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մի օր դա արտահայտվում է հոգևորականների նկատմամբ, մեկ այլ օր` Դավիթ Համբարձումյանի, Սամվել Կարապետյանի, Աշոտ Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյան կամ այլոց նկատմամբ:

Ավելին, իշխանությունը փորձում է այս ամենը սովորական դարձնել քաղաքացու համար` մեկ հիմնավորելով որպես «հիբրիդային պատերազմին» դիմակայություն, մեկ որպես «պետական անվտանգության» սպառնալիք:

Մի օր էլ հրապարակային Թուրքիայի կամ Ադրբեջանի հանձնարարությունը կլինի` այս կամ այն գործչին չեզոքացնելու կամ ազատությունից զրկելու համար:

Բռնատիրությունը պետք է քանդել ու պետության շահերը դնել ճիշտ ռելսերի վրա»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր