Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը տևական ժամանակ է՝ հացադուլի մեջ է։ Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին։
Նա գրել է.
«8-րդ օրն է՝ Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ է։ Նարեկ Սամսոնյանը կալանքի տակ է ընդամենը մեկ՝ «հետույք» բառի համար։ Նարեկն ունի այնպիսի լուրջ առողջական խնդիր, որ դեկտեմբեր ամսին վիրահատության պիտի ենթարկվեր, բայց նոյեմբերին կալանավորվեց։ Հացադուլը է՛լ ավելի է սրում Նարեկի լուրջ հիվանդությունը, և հետեւանքները կարող են լինել անդառնալի։
Ես դիմել եմ միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ իրենք թքած չեն ունենա։
Իմ աչքի առաջ դատարանում 50 վայրկյանում մահացավ Արմեն Գրիգորյանը։
Հացադուլը Նարեկին կատեգորիկ հակացուցված է։
Սա միջազգային բոլոր նորմերով մարդու խոշտանգում է։
Ու վաղը կարող է ուշ լինել»։