00:00:00

Ցավում ենք, որ կարող են այսպես ստել՝ Եկեղեցու «բարենորոգումից» մղված. Տեր Նշան քահանա Պանֆյորով

22:45, 13 հունվար 2026 Բլոգ

Տեր Նշան քահանա Պանֆյորովը հակադարձել է Փաշինյանի նախաձեռնած եկեղեցական «բարենորոգմանը» միացածներին՝ ընդգծելով՝ ցավալի է, որ նրանց բերանով կեղծիք է տարածվում։

Նա, մասնավորապես, գրել է.

 

«Տեր Բարդուղիմեոսը երեկ իր հարցազրույցում հայտարարեց, որ ձևավորվել է քահանաների խումբ, որի նպատակն է եղել պատրաստվել 2026 թվականի ընտրություններին և այնպես անել, որ Նիկոլը չընտրվի։

 

Նախ՝ քահանայից այդ հավաքի վերաբերյալ ժամանակին մեղադրանքներ հնչեցին, թե իբր Մայր Աթոռում «ֆեյք երեցների» խումբ է ձևավորվել։ Տեր Հայրն իր հարցազրույցում ակամա հերքեց այդ տեղեկությունը՝ ինքը ընդգրկված լինելով քահանայից այդ խմբում։

Եվ երկրորդը՝ քահանայից այդ ժողովների նպատակն է եղել բացառապես հոգևոր քարոզչության ու եկեղեցական կյանքի զորացումը։ Հիշյալ ժողովներին Տեր Բարդուղիմեոսը մասնակցել է երկու անգամ, որոնցից մեկը նախագահել է Մուշեղ Սրբազանը՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, մյուսը՝ Գևորգ Սրբազանը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդարանում։

Ժողովների ընթացքում երբևէ որևէ քաղաքական, առավել ևս ընտրություններին վերաբերող հարց չի քննարկվել, ինչը կարող է վկայել հենց Գևորգ Սրբազանը և մասնակից մյուս քահանա հայրերը։ Ցավում ենք, որ քահանան կարող է նման կերպ կեղծել իրողությունները և ստել՝ Եկեղեցու «բարենորոգումից» մղված։ Թերևս Տեր Հայրը ճնշման տակ է և հարկադրված է նման կեղծիք տարածել»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր