00:00:00

Պատարագի գնալը միտինգ չէ, անթույլատրելի է Եկեղեցին դարձնել կուսակցական քարոզչական հրապարակ. Շարմազանով

23:55, 10 հունվար 2026 Բլոգ

Հայոց Եկեղեցին ու Հայրապետը խոնարհվում են ոչ թե «կեսարների»,այլ միայն Աստծո առաջ։ Նման արձանագրմամբ հանդես է եկել  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլ Փաշինյան,բա մեկ օր առաջ ասում էիր,որ չես հայտարարի պատարագ գնալուդ վայրը։

Հիմա ի՞նչ փոխվեց։

Ինչու՞ ես նախապես հայտարարում վաղը Մասիսում պատարագի մասնակցելու  մասին։

 
 

9-11 են զանգե՞լ ու կանչել քե՞զ ։

Դու՞ էլ քո հերթին երեւի համար 1 ես տվել մարզի համայնքապետերին ,քպ-ի ակտվին,որ գան վաղը Մասիսում պատարագի մասնակցեն։

Բա Տիրոջից ես խոսում,սաղմոսներ ես արտասանում , չհասկացա՞ր ,որ հրամանով պատարագի չեն գնում։

Պատարագի գնալը ՝միտինգ չէ։

Անթույլատրելի է Եկեղեցին դարձնել կուսակցական քարոզչական հրապարակ։

Ցավը նրանում է,որ այդ ամենը շատ լավ գիտակցելով ես անում։

Եկեղեցին ներսից պառակցեցիր,հիմա անցե՞լ  ես հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելով…
  
Ոչ ՝ առաջինն ես,ոչ էլ՝ վերջինը…

5-րդ դարում Սասանյան Պերոզ արքան նույնիսկ աքսորեց  Գյուտ կաթողիկոսին,բայց ստիպված ազատ է արձակում եւ թույլ տալիս Գյուտ Ա Արահեզացուն վերադառնալ Հայաստան։

Իսկ Բյուզանդիայի Մորիկ կայսրը 591 -ին Ավանում ստեղծում է հակաթոռ կաթողիկոսություն՝ ի հակակշիռ Դվինի Հայոց հայրապետական աթոռի։Բայց այն ընդամենը մի քանի տարվա կյանք է ունենում եւ արդեն 607 թ. Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու հրավիրած եկեղեցական ժողովին մասնակցել է Ավանի վանքի երեց Հունանեսը։ 

Ասածս ի՞նչ է. Պերոզն ու Մորիկն էլ ունեին Հայ Եկեղեցին հնազանդեցնելու ծրագրեր.նրանք ժամանակավորապես հաջողեցին ,բայց քիչ անց նահանջեցին ու պարտվեցին։

Գիտես ինչու՞…

Քանի որ չհասկացան,որ  Հայոց Հայրապետն ու Եկեղեցին խոնարհվում ու հնազանդվում են ոչ թե «կեսարների»,այլ միայն Աստծո առաջ», - նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր