Նիկոլին միացած հոգևորականների երազանքն է եղել, որ վարչապետի կարգավիճակ ունեցողը որոշի/նշանակի հոգևորական, թեմի առաջնորդ կամ կաթողիկոս։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը.
«Այդ հոգևորականների պատկերացրած Եկեղեցու «նորոգումը» Աստծուց հեռանալն ու վարչապետի աշխատակազմում հաստիքային աշխատակից դառնալն է։
Այդ հոգևորականների մտքերում ախրանիկներով շրջելն ու գազելներով երթևեկելն է՝ հանրային պարսավանքի ու հայհոյանքի ներքո։
Եվ, վերջապես, սրանց պատկերացրած առաջնորդարանում ո՛չ թե հավատավոր ժողովրդի բազմություն է, այլ՝ գլուխները կախ ոստիկաններ։
Սա եք դուք, ձեր շեֆի երազանքն ու անփառունակ ճակատագիրը: Ամոթ»: