00:00:00

Փաշինյանին միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու․պատգամավոր

10:03, 10 հունվար 2026 Բլոգ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Պառակտիչը, որը երկրում ունի կառավարչի կարգավիճակ, ունի մեկ նպատակ` քանդել-ոչնչացնել երկրում համերաշխություն, միասնություն և ամրություն ապահովող հիմնական ինստիտուտը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Նրան միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու: Թե այն հոգևոր առումով ինչ հանգուցալուծում կունենա` հարցի այլ կողմն է:

Ես նույնիսկ չեմ էլ ուզում այդ մարդկանց բացատրել, թե իրենց քայլերն ում և ինչին են ծառայեցվելու` իրենք գիտեն:

Եթե իրենք ընտրել են դավաճանի, ուրացողի և արժեզուրկի կարգավիճակ, ապա դա իրենց ընտրությունն է:

Պետության առողջ ու կենսունակ խմբերի, կառույցների խնդիրն է, որպեսզի երկրում տեղի ունեցող զարգացումները ճիշտ հուն թեքի` այն վերածելով առողջացման, այլ ոչ թե ոչնչացման պրոցեսի»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր