00:00:00

Ես հեռանում եմ ներքին խաղաղության զգացումով՝ թողնելով այնպիսի հեղինակավոր ակումբ, ինչպիսին «Չելսին» է․ Մարեսկա

23:32, 06 հունվար 2026 Բլոգ

 

 

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հրաժեշտ է տվել լոնդոնյան ակումբին, որը գլխավորում էր 2024 թվականի ամռանից։ Հինգշաբթի՝ հունվարի 1-ին, «ազնվականները» հայտարարեցին իտալացի մասնագետի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

​«Թողեք այս աշխարհը մի փոքր ավելի լավը, քան այն կար, երբ դուք եկաք»:
​«Իմ ուղին «Չելսիի» հետ սկսվեց Կոնֆերենցիաների լիգայի նախնական փուլերից։ Ես հեռանում եմ ներքին խաղաղության զգացումով՝ թողնելով այնպիսի հեղինակավոր ակումբ, ինչպիսին «Չելսին» է, այնտեղ, որտեղ նա արժանի է լինել։

​Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Չելսիի» բոլոր երկրպագուներին՝ վերջին 18 ամիսների ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Աջակցություն, որը վճռորոշ դեր խաղաց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու, Կոնֆերենցիաների լիգայում հաղթելու և Աշխարհի ակումբային առաջնության գավաթը նվաճելու գործում։ Հաղթանակներ, որոնք ես միշտ կպահեմ իմ սրտում։

​Հատուկ շնորհակալություն բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր ուղեկցեցին ինձ այս հրաշալի ճանապարհորդության ընթացքում: Հաջողություն եմ մաղթում բոլորին, ովքեր կիսել են ինձ հետ յուրաքանչյուր պահը, մրցաշրջանի երկրորդ հատվածում և ապագայում: Շնորհակալություն, «Չելսի», իմ և իմ ընտանիքի կողմից»,-գրել է Մարեսկան սոցցանցի իր էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր