00:00:00

Մեծ թվով քաղբանտարկյալներ Ամանորը կնշեն բանտերում

11:32, 31 դեկտեմբեր 2025 Բլոգ

Մեծ թվով քաղբանտարկյալներ Ամանորը կնշեն բանտերում․ 5 հոգևորական, որից 4-ը` սրբազաններ, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Առողջություն Միքայել Սրբազանին, ով այս օրերին հիվանդանոցում է:

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, մեդիադեմքեր Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Մովսես Քարտաշյանը, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Մանուկյանը, ՀՀԿ-ական Գարիկ Ադամյանը բանտում են:

Հիշեցնեմ, որ թեպետ մի շարք քաղաքական հետապնդման ենթակա անձինք բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ խափանման տարբեր միջոցներ են ընտրված: 
Օրինակ` մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ են` բավականին խիստ սահմանափակումներով:

Մի քանի տասնյակ անձինք, այդ թվում` Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստանը, նահատակված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, Լիդյա Մանթաշյանը վարչական վերահսկողության տակ են, իսկ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցն այս տարի թեպետ փոխվել է (15 ամիս բանտում էր, 11 ամիս տնային կալանքի ռեժիմում), սակայն իշխանության քաղաքական հետապնդումները նրա նկատմամբ ակտիվ շարունակվում են:

«Սրբազան պայքարի» գործով տարբեր քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավիճակի, խափանման տարաբնույթ ռեժիմներ են կիրառվում:

Ներողություն եմ խնդրում այն անձանցից, ում անունը չեմ հիշատակում, որովհետև ցանկը շատ երկար է և դժվար է բոլորին մտաբերել:

Ազատությո՛ւն իշխանության քաղաքական հետապնդումներին ենթարկվող բոլոր քաղաքացիներին, համբերություն և ուժ նրանց ընտանիքներին», - գրել է պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր