00:00:00

Ադրբեջանի գաղափարական պայքարը 90-ականներից կառուցված է հայերի դեմ ատելության և թշնամության վրա

10:19, 22 դեկտեմբեր 2025 Բլոգ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանի քաղաքականությունն ու գաղափարական պայքարը 90-ականներից կառուցված է հայերի դեմ ատելության և թշնամության վրա:

Ավելին, Ադրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրության կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը:

ՀՀ իշխանության միակողմանի զիջումների, պարտության շղթայի և անվերջանալի թվացող քծնանքի պայմաններում, Ադրբեջանում ներքին կայունությունը պահպանելու և տասնամյակներով արատավոր բարքերն արդարացնելու նոր գաղափարական հենք դեռ չի ստեղծվել, ինչն Ալիևների իշխանության համար իսկապես լրջագույն խնդիր է:

Այստեղ հարցն այն չէ, որ այդ իշխանությունը փլուզման եզրին է կամ ցնցումների մեջ, համենայդեպս ադրբեջանական պետության զարգացման տրամաբանությունն անկախ իրենց կամքից փոխվում է:

Մի կողմից Ադրբեջանի առավելապաշտական պահանջներն իրականացվել են, մյուս կողմից` Ադրբեջանը նոր պահանջներ, արհեստական խնդիրներ է առաջադրում, որի հիմքում նաև նոր իրավիճակի մարսումն ու իրադրությանը համարժեք նոր գաղափարական հայեցակարգի ընդունումն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր