00:00:00

Ադրբեջանից ներկրված բենզինի հետքերով. Վահե Դավթյան

20:10, 21 դեկտեմբեր 2025 Բլոգ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Ադրբեջանից ներկրված բենզինի հետքերով

Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենիզնի առաջին խմբաքանակը: Ընդ որում հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:

Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:

Ադրբեջանում գործում է դեռևս 1976 թ.-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեվցում է վերանորոգման նպատակով: Իսկ դա նշանակում է, որ՝

ա) Ադրբեջանը ևս կախված է նավթամթերքի, հատկապես՝ ավտովառելիքի ներկումից,

բ) ի վիճակի չէ լիարժեքորեն զարգացնել բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող АИ95 տեսակի բենզին:

Այս ենթադրությունները հիմնավորելու համար անդրադառնանք պաշտոնական թվերին:

Ադրբեջանում АИ95 տեսակի բենզինը սկսել է արտադրվել վերջերս՝ 2024 թ.-ի երկրորդ կեսին: Դրա իրացումը ներքին շուկայում ապահովելու համար կառավարությունը հատուկ որոշմամբ սահմանել է ավելի ցածր գին՝ ներկրվող բենզինի հանդեպ մրցունակություն ապահովելու համար:

Սակայն այս պրոտեկցիոնիստական մեթոդը ամենևին չօգնեց, ինչը պայմանավորված էր առավելապես Ադրբեջանում արտադրվող АИ95-ի ցածր որակով:

Արդյունքում՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բաքվի նավթավերամշակման գործարանն արտադրեց 45,02%-ով ավելի քիչ քանակությամբ АИ95՝ նախապատվությունը տալով ավելի ցածրորակ АИ92-ին:

Ու ամենակարևորը՝ Ադրբեջանի 2026 թ.-ի պետական բյուջեում չի ներառվել АИ95-ի արտադրությունը: Արտադրական պրոցեսը թանկ է, շուկայում դրա իրացումը պետական հատուկ կարգավորմամբ՝ ևս:

Փաստենք, որ Ադրբեջանը հանդիսանում է բենզինի ներկրող, ինչը հատկապես վերաբերում է АИ95-ին, որի 85-90%-ը ներկրվում է Ռուսաստանից, Ռումինիայից ու ԱՄԷ-ից:

Այսպիսով, մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին՝ Վրաստանի տարածքով: Նույն այն բենզինը, որը Սև ծովով կամ Վերին Լարսով, այնուհետև վրացական ենթակառուցվածքներով ներմուծվում է Հայաստան:

Ահա այսպիսի  «տնտեսական կապեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր