00:00:00

Ադրբեջանը մինչև վերև պրեսսինգի է ենթարկելու Հայաստանին` ստանալու այն, ինչը իրականություն չի դարձել

10:17, 10 դեկտեմբեր 2025 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ՀՀ իշխանության` խաղաղությունը որպես փաստ ներկայացնելուն ի պատասխան, Ադրբեջանի նախագահը Բաքվում խոսել է ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու իրավունքի մասին, մեղադրել ադրբեջանցիներին վտարելու, ադրբեջանական հոգևոր, մշակութային արժեքների ոչնչացման մասին: Մի խոսքով այն ամենի մասին, ինչի մասին 5 տարի խոսում են:

Մի քանի օր առաջ էլ Ալիևի օգնականը ՀՀ պաշտոնյայի ներկայությամբ խոսում էր «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ-Ադրբեջան երկխոսության արդյունքում Ադրբեջանի լիդերության աճի և տարածաշրջանում գործոն դառնալու մասին:

Ադրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար, ինքը վերածվել է տարածաշրջանային գործոնի, իսկ Հայաստանին զրկել ինքնուրույն գործելու հնարավորությունից:

Եվ ի՞նչ է անելու Ադրբեջանը ստեղծված իրավիճակում, այո´, մինչև վերև պրեսսինգի է ենթարկելու Հայաստանին` ստանալու այն, ինչը դեռ իրականություն չի դարձել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր