00:00:00

Ակնհայտ է, որ Եպիսկոպոսաց դասի թվով 10 անդամների վարքագիծը գործադիր իշխանության միջամտության, համակարգման հետևանքն է. Արամ Վարդևանյան

13:01, 02 դեկտեմբեր 2025 Բլոգ

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ի վարքագիծը ցույց է տալիս և ապացուցում է այն, որ Սահմանադիրը որքան իմաստուն է գտնվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը ամրագրելով հենց Սահմանադրությամբ:

Իհարկե սահմանադրական բազմաթիվ երաշխիքներ մեր աչքի առջև նսեմացվում են, սակայն դրանից սահմանադրական նորմերը չեն դադարում: Ակնհայտ է, որ Եպիսկոպոսաց դասի թվով 10 անդամների վարքագիծը գործադիր իշխանության միջամտության, համակարգման հետևանքն է, դա նաև կատարվում է բաց և թափանցիկ:

Ի դեպ չեք գտնի որևէ Եվրոպական երկիր որում նման նույնիսկ մոտարկված փորձ լինի: Միաժամանակ Մայր Աթոռի սահմանադրական երաշխիքից և օրենսդրական կարգավորումներից առավել քան հստակ է, որ այդ թվով 10 անդամների վարքը պետք է ունենա հետևանքներ, դրա բոլոր մեխանիզմներն առկա են: Հենց այդ իմաստով նաև տեղեկատվությունն առ այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում չափազանց կարևոր է: 

Միաժամանակ այս ամենն ապացուցում է, որ Մայր Աթոռը պաշտպանության կարիք ունի: Հենց այս ամենն ապացուցում է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի է հանգեցնում, քանի որ օրվա իշխանությունները չեն հանդուրժում նաև այն, որ Մայր Աթոռը լինի պաշտպանված:

Ի դեպ այս հինգ ամսից ավելի ժամանակահատվածն ապացուցում է, որ ի հեճուկս այդ ամենին, աբսուրդային քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից, վախը չի գերակայելու, իրավունքը գերակայելու է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր