00:00:00

Մեր երկրի անվտանգությունը քարուքանդ է արվել, սա այն է, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ

23:44, 26 նոյեմբեր 2025 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

«Երբ օդի աղտոտվածությունը Երևանում մոտեցել է կենսաբանական աղետի շեմին, մարդիկ այն չեն վիճարկում, որովհետև շնչում են:

Երբ մեր ազգային հավաքականը պարտվում է խայտառակ՝ 9:1 հաշվով, մարդիկ էլի չեն վիճարկում, որովհետև ուղիղ եթերում հաշիվը տեսնում են:

Իսկ, երբ մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը բառի բուն իմաստով քարուքանդ է արվել, շատ մարդիկ դա վիճարկում են: Որովհետև դեռ չեն տեսնում ու դեռ չեն շոշափում այն. աղետը դեռ իրենց տան շեմին չի մոտեցել:

Երևանում օդը դեռ 10-ապատիկ ավելի կեղտոտ պիտի դառնա, իսկ մեր հավաքականը դեռ պիտի պարտվի 90:1 հաշվով, որ իրավիճակի ծանրության ու հեռանկարի ողբերգականության առումով համադրելի լինի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ:

Չնայած վերջինը շատերը դեռ չեն տեսնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր