00:00:00

Ընդդիմադիրներին «ասֆալտին փռելու» օպերացիան սկսված է․ ԱԱԾ-ն գործի է անցել․Լիա Սարգսյան

20:38, 08 նոյեմբեր 2025 Բլոգ

Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Ընդդիմադիրներին «ասֆալտին փռելու» օպերացիան սկսված է․ ԱԱԾ-ն գործի է անցել
«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր առ այն, որ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Սուրեն Գասպարյանը հոկտմբերի 29-ին հաղորդում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Վաղարշապատի ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» կուսակցության առաջին համար՝ Գրիշա Հարությունյանի, եւ երկրորդ համար՝ Դավիթ Կարապետյանի վերաբերյալ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ իրենց վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի հատկանիշներով։
Ըստ գործի նյութերի՝ Գրիշա Հարությունյանը 2016թ հոկտեմբերի 26-ից մինչեւ 2021թ․-ի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արմավիրի մարզի Դողս համայնքի ղեկավարի պաշտոնը, եւ Դավիթ Կարապետյանը 2001թ․ մարտի 13-ից մինչեւ 2021թ․ դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ծաղկունք համայնքի ղեկավարի պաշտոնը՝ չարաշահել են պաշտոնեական լիազորությունները եւ հափշտակել են իրենց վստահված գույքը:
Սա ենթադրում է, որ իրավապահները Վաղարշապատում շուտով մասկի շոու պիտի սարքեն՝ Փաշինյանի սիրած ձեւով «ասֆալտին փռելու» ընդդիմադիր ուժի թեկնածուներին։
Նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլում կալանավորելով վերջիններիս՝ իշխանությունը զրկելու է նրանց քարոզչական ակտիվությունից։
Ընտրությունների նախաշեմին Ժողովրդին «կուտ տալու համար» ՔՊ-ն կրկին գործի է դնելու «ասֆալտին փռելու» օպերացիան՝ չեզոքացնլով իրենց համայնքներում հարգանք եւ վստահություն վայելող թեկնածուներին։ Առնվազն այս մասին է վկայում Խոյ խոշորացված համայնքի ընտրություններում նրանց ստացած քվեները։
 
Լիա Սարգսյան
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր