00:00:00

Ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով. Պապոյան

23:28, 04 նոյեմբեր 2025 Բլոգ

Այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սիրելի հայրենակիցներ, ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից. այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։

 

Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,– նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի տարածքով ցորենի առաջին խմբաքանակը շուտով կհասնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր