00:00:00

Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական․ Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր․ Ն․ Սարգսյան

20:29, 03 նոյեմբեր 2025 Բլոգ

«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
 
«Քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր», — Ալիևը հայտարարել է այս շաբաթ։
1908 թվականին Օսմանյան կայսրությունում հեղափոխություն էր։
Երիտթուրքերը եկել էին իշխանության «Միություն և առաջադիմություն» կարգախոսով։
Հայ գրեթե բոլոր գործիչները ոգևորվել էին և աջակցում էին նրանց։
Պայմանավորվել էին, որ հայերը պետք է զինաթափվեն, իսկ դրա դիմաց կստանան քաղաքակիրթ ձևով իրենց կարիքներին հասնելու իրավունք՝ Օսմանյան Թուրքիայի Ազգային ժողովում։
Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական։ Հայերը համաձայնվեցին զինաթափվել:
Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր