Չնայած նրան, որ ես բողոքարկել եմ ՀՀ Վարչական դատարանի՝ Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշումը մինչև նոյեմբերի 1-ը գործողությունը կասեցնելու մասին միջանկյալ միջնորդության մերժելու ՀՀ Վարչական դատարանի որոշումը, այն այսօրվանից սկսել է գործել։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հավելել է. ՛՛Որոշումը արդեն կիրառվում է, բայց գործը դեռ դատարանում է, և մենք շարունակելու ենք կռիվ տալ։
Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ՝ մեր սահմանային անցակետերի կնիքների վրա այլևս չկա Արարատ լեռան պատկերը։
Վաղը այն հեռացվելու է նաև Հայաստանի Հանրապետության զինանշանից, եթե մեր ժողովուրդը՝ մենք բոլորս, չհամախմբվենք ու չպայքարենք այս անարդարության դեմ՛՛:
