Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր մոտ ուղեղի անևրիզմա է ախտորոշվել։
Նրա ուղեղի ուռած արյունատար անոթը հայտնաբերվել է ՄՌՏ հետազոտության ժամանակ։
Քարդաշյանը կարծում է, որ իր առողջական խնդիրը սթրեսից է՝ Քանյե Ուեսթից ամուսնալուծության պատճառով։ Նա հայտնել է, որ բժիշկները ևս որպես իր վիճակի պատճառ նշում են սթրեսը։
45-ամյա աստղն իր ախտորոշման մասին հայտարարել է Keeping Up With the Kardashians հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանում։
Տեսանյութում Քարդաշյանը ցույց է տալիս, թե ինչպես է անցնում թեստը և արդյունքների մասին տեղեկացնում ընտանիքին։