00:00:00

ՀԷՑ-ի օպերատիվ գրանցամատյաններում և ՀԾԿՀ ներկայացվող հաշվետվություններում վթարների թիվը կանխամտածված կերպով խեղաթյուրվել է. Պետրոսյան

23:34, 23 հոկտեմբեր 2025 Բլոգ

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում վիճակագրություն է հրապարակել:
 
Ըստ այդմ,  2025թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, ՀԷՑ-ի ողջ բաշխիչ ցանցում տեղի է ունեցել շուրջ 2.281 վթար, որոնք բոլորն ամբողջապես գրանցվել են օպերատիվ մատյաններում և ներառվել պաշտոնական հաշվետվություններում։
 
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում վթարների փաստացի թիվը ՀԷՑ-ում եղել է 2.782 (շուրջ 500-ով ավելի), որոնք հաշվառվել են «ձեռքի տակի գրառումներում», սակայն օպերատիվ գրանցամատյաններում և ՀԾԿՀ ներկայացվող հաշվետվություններում դրանց թիվը կանխամտածված կերպով խեղաթյուրվել է, և դրանցից գրանցվել են ընդամենը 2.122 վթար։
 
«2025թ. նշված ժամանակահատվածի ընթացքում ՀԷՑ-ի բաշխիչ ցանցում տեղի ունեցած վթարների միջին տևողությունը կազմել է 53,12 րոպե (1 ժամից պակաս):
 
2024թ. նույն ժամանակաշրջանում ՀԷՑ-ում վթարների միջին տևողությունը կազմել է 73,18 րոպե (մոտ 37,8%-ով ավելի, քան այս տարի):
 
Ահա այսպիսի արդյունավետ կառավարման ցուցանիշներ իրենց ձևով»,- գրել է Պետրոսյանը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր