00:00:00

Կոչուբաևին խոշտանգելով ձերբակալելն ու կալանքի տանելը չեն կարող փոխել իրականությունը. Քոչարյան

23:32, 16 հոկտեմբեր 2025 Բլոգ

Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ձերբակալությանը։

«Քննիչներ, դատախազներ, դատավորներ, երբ ակնհայտ ապօրինի կերպով գործեր եք կարում և բանտարկում հոգևորականներին, իշխանություններին ընդդիմացող մարդկանց, պիտի նաև պատրաստ լինեք նրան, որ ձեզ իրավացիորեն ասվելու է այն, ինչ ասել է Ալեքսանդր Կոչուբաևը ձեր մասին։ Սա չափազանց օրինաչափ է և ասվում է հազարավոր սթափ մարդկանց կողմից։ Կոչուբաևին խոշտանգելով ձերբակալելն ու կալանքի տանելը չեն կարող փոխել իրականությունը։

Նիկոլները գալիս և գնում են, բայց ձեր արած ստորությունները դաջված են մնալու ձեր կենսագրության մեջ» , - գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր