00:00:00

Արգիշտ, իրականությունից չես փախչի. Տիգրան Աբրահամյան

20:19, 07 հոկտեմբեր 2025 Բլոգ

Տիգրան Աբրահամյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հարցազրույցը նայեցի:
Անկեղծ ասած չէի նայի, եթե չասեին, որ գերազանցել է քպ-ական հայտնիների կեղտոտ բառապաշարն ու պոկվել գետնից:
Ժամանակին իրեն որպես ազգային մարդու էի ճանաչում, ում համար արժեքներ կար, սկզբունքներ կար, սակայն վերածվել է սովորական «աբիժնիկի», ով իր լպիրշությամբ, աջուձախ վիրավորանքով փորձում էր արդարացնել իր տեսակին, զգացածին ու «նախորդ կյանքում» ապրածին դեմ գնալը:
Իր հարցազրույցում տեսա ոչնչացված գործչի, օգտագործված մարդու և պաշտոնը հայրենիքից վեր դասող շարքային ուրացողի:
ՀԳ. Արգիշտ, իրականությունից չես փախչի: Իշխանությունն ու պաշտոնը հավերժ չեն, իսկ դրանից դուրս դու այլևս գոյություն չունես»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր