00:00:00

Նախագահ Սարգսյանը որպես պատվո հյուր մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ որպես պատվո հյուր մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը: Ողջունելով Հանրապետության նախագահին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում դրվատել է Արմեն Սարգսյանի հավատարմությունը եւ աջակցությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Հանրապետության նախագահի դերը ներհայաստանյան իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել հայ եկեղեցու դերը հայոց հազարամյա պատմության տարբեր շրջաններում, հատկապես, երբ վերջին հարյուրամյակների պետականության բացակայության պայմաններում կարողացել է պահել մեր ժողովրդի միասնությունը, ինքնությունը, ավանդույթներն ու մշակույթը: Անդրադառնալով վերջին քաղաքական իրադարձություններին՝ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ նշել է, որ մեզանում իշխանության փոփոխությունը տեղի է ունեցել խաղաղ և քաղաքակիրթ ճանապարհով: Նախագահի խոսքով՝ հետագա փոփոխությունների համար երկար ժամանակ է անհրաժեշտ, հսկայական աշխատանք կա անելու, որպեսզի մեր քաղաքացիները, մեր ժողովրդի զավակները, անկախ իրենց գտնվելու վայրից, իրենց նվիրումը բերեն հայրենիքին: Հանրապետության նախագահը մասնավորապես կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը, հասարակության մեջ բևեռացման հաղթահարումը, սոցիալական արդարության, կրթության, պետական ապարատի գործունեությունն արդյունավետ դարձնելու խնդիրները: Նախագահ Սարգսյանը Մայր Աթոռում հանդիպումը համարել է երկխոսության հնարավորություն և պատրաստակամորեն պատասխանել մասնակիցների հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր