00:00:00

Հայաստանի ղեկավարությունն, Ադրբեջանին շողոքորթելու նկատառումներով, նույնիսկ ծաղիկ չի խոնարհում նահատակվածների շիրիմներին, իսկ Ադրբեջանը շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը

20:45, 20 սեպտեմբեր 2025 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ադրբեջանն Արցախի նկատմամբ ագրեսիայի և օկուպացման վերաբերյալ պաշտոնական/քարոզչական նյութերի տարափ է տեղում, որի հիմքում, այս կամ այն կերպ, ուրվագծվում է «ագրեսոր Հայաստանի» դերն ու պատասխանատվությունը:

Մինչ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ադրբեջանին դուր գալու և շողոքորթելու նկատառումներով նույնիսկ ծաղիկ չի խոնարհում Հայաստանի ու Արցախի պաշտպանության ժամանակ նահատակվածների շիրիմներին, Ադրբեջանն իր հակահայկական քաղաքականության գիծը շարունակում է:

Կարևոր չէ, թե ինչ կոնցեպտ կամ գաղափարախոսություն է հռչակում սրանց կառավարությունը, մեր քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ իշխող ռեժիմի շարունակական զիջումների, աղերսումների և բանակը չկարևորելու պայմաններում, Բաքվում շարունակում են մեզ ընկալել որպես թշնամի` դրանից բխող բոլոր սպառնալիքներով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր