00:00:00

Իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և Արցախը, և Հայաստանը. Զուրաբյանը հիշել է Տեր-Պետրոսյանի՝ 2018-ի ապրիլին ասված խոսքերը

20:16, 19 սեպտեմբեր 2025 Բլոգ

 

 

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հիշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2018-ի ապրիլին ասված խոսքերը:
 
«2018 թվականի ապրիլի 23-ն էր, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և մեր ամբողջ ազգը ցնծում էր: Մենք էլ մի բաժակ բարձրացրինք ժողովրդի հաղթանակի համար ու ողջունեցինք, քանի որ այդքան տարի, ի վերջո, պայքարել էինք Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, անկախ նրանից, որ այն ժամանակ Փաշինյանի հետ հարաբերությունները խզված էին:
 
Հետո գնացինք Տեր-Պետրոսյանի մոտ, տեսանք, որ շատ մռայլ նստած էր:
Ասացինք. «Ամբողջ ազգը ցնծում է, դուք ինչու՞ եք այսքան մռայլ տրամադրությամբ»:
 
Հենց այդ օրը նա արեց մի արտահայտություն, որը մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս:
Ասաց. «Լսեք, ժողովուրդը կարող է և ցնծա, բայց ես ամենադժբախտ մարդն եմ այսօր: Դուք չեք հասկանում` իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և Արցախը, և Հայաստանը»:
 
Այդ ժամանակ նույնիսկ ի՛նձ համար դա չափազանցություն թվաց, բայց հիմա տեսնում ենք ինքներս…»,-նշել է Զուրաբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր