00:00:00

Հունիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար

22:41, 30 մայիս 2018 Ժամանց

Հարգելի՛ համաքաղաքացիներ, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: Ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան` գունեղ ու վառ հրավառությամբ: Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո` հետևյալ ժամանակացույցով. Ազատության հրապարակ 11:00-12:00՝ կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ, 11:00-16:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր, 13:00-17:00՝ «2800-ամյա Երևանը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս: Մանկական զբոսայգի 10:00-13:00՝ «Առողջ Երևան». մայրաքաղաքի վարչական շրջանների մանկապարտեզների տոնահանդես: Երևանի կենդանաբանական այգի 10:00-15:00՝ տոնական համերգային ծրագիր, խաղեր, մրցույթներ: Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց 15:00-16:30՝ «Ամառային սառույց» տոնական ծրագիր: Հաղթանակ զբոսայգի 10:00-13:00՝ 25 զվարճախաղերի անվճար սպասարկում, 11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն, 19:00-23:00՝ երաժշտակիան շոու-ծրագիր, հրավառություն: Կարապի լիճ 20:30-23:00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Նշենք նաև, որ մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական զբոսայգիներում և պուրակներում  նույնպես կանցկացվեն տոնական միջոցառումներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր