00:00:00

«Ոչ միայն թմրաբանական, այլև՝ հոգեբանական փորձաքննություն է պետք Արթուր Հովհաննիսյանին». բժիշկ

23:49, 08 սեպտեմբեր 2025 Բլոգ

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչած վիրավորանքներին, գրել է․

«Տարիներ շարունակ, երբ աշխատում էի պետական համակարգում, բազմաթիվ կանանց իրավունքներով զբաղվող հկ-ներ իրենց աշխատանքը կարևորելով՝ դիմում էին աջակցության համար, շատերի համար հանձնարարվում էր <<վերևներից>>․ սակայն այնքան գեղեցիկ էին ներկայացնում իրենց <<առաքելությունը>>, որ աջակցությունը կատարում էի ՝ կարևորելով այդ աշխատանքը ։ Այսօր Ազգային ժողովի մի չստացված պատգամավոր վիրավորում է մի կնոջ, որի հայրենասիրությունը սահման չունի, որը հրաշալի ընտանիքի մայր է, կին, քույր․․․․ Եվ այդ հկ-ները լուռ հետևում են , թե ինչպես են մեկը մյուսի հետևից կործանվում արժեքները, ՀԱՅԿԱԿԱՆ արժեքները, քանի որ նրանք շինծու ֆեմինիստներ են ու այդ գաղափարի տակ հարստացողներ։ Չեմ զարմանա, որ այս կեղծ ֆեմինիստները ու վարձու գենդերիստները վաղը պաշտպան կանգնեն այդ չպադգամավորին։ Թագուհի Թովմասյանին վիրավորելով նրա արժանապատվությունը չի նվազում, սակայն Հայաստանում ապրող շուրջ 1,5 մլն կանայք պետք է հիշեն, որ սա վիրավորանք է իրենց հանդեպ, իսկ ՔՊ ընտրողները մասնակից են դրան․․
 
Հ․Գ․ Հայ կինը Հայաստանի պետականաշինության մեջ միշտ ունեցել է կարևոր դերակատարություն․ թե՛ պատմականորեն, թե՛ անկախ Հայաստանի շրջանում, ուստի <<դուք հողմերի պես կկորչեք վայրագ>>:
 
Հ․Հ․ Գ․ Ի դեպ ,այդ չպատգամավորին պետք է ոչ միայն թմրաբանական,այլ նաև հոգեբուժական փորձաքննության ենթարկել։ Սա իմ մասնագիտական կարծիքն է․․․․․․»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր