00:00:00

ՔՊ-ում մշակույթի է վերածվել այլանդակ բառապաշարը և գերդոզավորված ինքնահավանությունը․ Աբրահամյան

21:47, 08 սեպտեմբեր 2025 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՔՊ-ականների վարքուբարքին է անդրադարձել․

«Հայաստանում և Հայաստանից դուրս ՔՊ-ն շատ երևույթների հետ է ասոցացվում` իր երկրի շահերը սակարկման դնելու, հանձնելու, չդիմադրելու, նահանջելու: Երկար շարունակելի ցանկ:

Բայց մի երևույթ էլ կա, որ ՔՊ-ում մշակույթի է վերածվել` կանանց հաշվին ինքնահաստատվելու փորձերը, այլանդակ բառապաշարը և գերդոզավորված ինքնահավանությունը:

Արդեն պարզ է` ինչպես Փաշինյանը վարվում է իր կոնկրետ կուսակիցների նկատմամբ, նրանք էլ մաղձը թափում/տարածում են այլոց, իսկ ավելի կոնկրետ` հատկապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կանանց նկատմամբ:

Ովքեր ՔՊ-ում կամ դրանից դուրս այս ամենը նորմալ են դիտում, դա ուղիղ խոսում է իրենց հոգեվիճակի, տեսակի, էության և մեծ հաշվով` քաղաքական վախճանի մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր