00:00:00

Իշխանության նպատակը ստով ու կեղծիքով հասարակությանը «ֆռացնել» է․ Աբրահամյան

10:35, 28 օգոստոս 2025 Բլոգ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

 

«Իշխանության առաջին պլանի ակտորները` նախօրեին ԱԳ նախարարի դեմքով, շարունակում են պնդել, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չեն փոփոխում:

 

Հայաստանում կա՞ գեթ մեկ մարդ, ով հավատում է այս ակնհայտ ստախոսությանը: Ո´չ, չկա:

Ռեժիմի ակնկալիքն այն է, որ նույն տխմարությունը երկար կրկնելու դեպքում, հասարակության մի մասի մոտ նստվածք կթողնի ու դա էլ մի կերպ «կսղացնեն»:

 

Ներքաղաքական իրադարձություններից մինչև արտաքին քաղաքականություն, իշխանության և նրա արբանյակ ուժերի նպատակը կիսաճշմարտություններով, ստով ու կեղծիքով հասարակությանը «ֆռացնել» է` իշխանության երկարաձգելու ակնկալիքով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր