00:00:00

ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությանը» զուգահեռ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական պոտենցիալը

10:52, 27 օգոստոս 2025 Բլոգ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս լուրը, միգուցե, ուշադրության չարժանանար, եթե ադրբեջանական լրատվամիջոցները չփոխանցեին, որ համապատասխան հրամանագիր ստորագրել է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի նախագահը:

 

Որքան էլ Ալիևը փորձում է իր ռազմական հաջողությունների հարցում տարանջատվել Թուրքիայից` իրեն ներկայացնելով որպես տարածաշրջանային դերակատարի, հենց Թուրքիայի պաշտոնական շրջանակներն են հաստատել թուրքական բանակի և նրա հետախուզության գործուն ներկայությունը ադրբեջանական բանակի արդիականացման և Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական գործողություններում:

 

Մինչև հայաստանյան ռեժիմը մտածում է բանակում ծառայության ժամկետների կրճատման, ռազմական բյուջեի հնարավոր նվազեցման ուղղությամբ, իսկ եղած խնդիրների նկատմամբ «ջայլամային քաղաքականություն» է վարում, Ադրբեջանը` Թուրքիայի գործուն մասնակցությամբ, մեծացնում է իր ռազմական պոտենցիալը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր