Այն ինչ անում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը, իրավաբանության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին այսօր հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Դատավորն ինքն էլ է հասկանում, որ ապօրինություններ է անում, սխալ գործողություններ է կատարում, բայց նա անզոր է, ի վիճակի չէ արդար որոշումներ կայացնելու։ Դատավորը պիտի լինի նա, ով կարող է հաղթահարել ճնշումները և անձի ճակատագրի հետ կապված որոշում կայացնի։ Դատավորը ցույց է տալիս, որ մեղադրական վերդիկտ է կայացնելու՝ անկախ ապացույցներից։ Նրա գործողություններում ակնհայտ է, որ կա վախ, ճնշում»,– ասաց պաշտպանը։
Երեմ Սարգսյանը վստահեցնում է՝ Միքայել Սրբազանն, ի վերջո, արդարանալու է։