00:00:00

Նախաձեռնում ենք խմբային հայց Բագրատ Գալստանյանի դեմ․ Անահիտ Ավանեսյան

21:49, 22 հուլիս 2025 Բլոգ

Նախաձեռնում ենք խմբային հայց Բագրատ Գալստանյանի դեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ և նաև հանրային գործիչներ, ում դատի է տվել Բագրատ Գալստանյանը, միացել են ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար խմբային հայց ներկայացնելու առաջարկիս:

Եվ այսպես, Քաղ. դատավարության օրենսգրքի 224 հոդվածի համաձայն նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ:

Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է կազմակերպչական առումով աջակցել .սիրով ընդունում եմ առաջարկը:

Ճիշտ է, մենք ներողամիտ և մեծահոգի ժողովուրդ ենք, բայց պատասխանատվությունը լավ բան է:

Առաջարկում եմ բարոյական վնասի համար պահանջվող գումարն էլ ուղղել մի բարի և հանրօգուտ գործի:

Հայցին միանալու և գործընթացի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,– գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր