Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դավաճանները եկեղեցու վրա հարձակման արդեն 3-րդ կեղծ ահազանգը տվեցին՝ մեզ հյուծելու, զգոնությունը թուլացնելու ու տեռորի մեջ պահելու համար:
Սա նմանությամբ կրկնում է Արցախի ցեղասպանության տակտիկան, որ Փառուխի մոտ ազերները բարձրախոսները միացնում էին՝ ասելով, սա ձեր տարածքը չի դուրս կորեք: Հիմա էլ սրանք են, սա ձեր եկեղեցին չի դուրս կորեք:
Ու Կարմիր Մահիկի մեքենաները բերում էին Ասկերանի մոտ կանգնեցնում, որ ներս խուժեն, հիմա էլ սրանք իրենց հանրահավաքը դեռևս բանավոր բերում են եկեղեցու մատույցների մոտ:
Պարզ է, որ հարձակումը անակնկալ է լինելու, ինչպես 2023թ. ՔՊ-ն ու Ալիևը հարձակվեցին Արցախի վրա:
Եվ պարզ է, որ կարող է մարդկանց մաշկից արյուն էլ հոսի, բայց էս դավաճանների դեմ իմացյալ կռիվը անմահություն է, ինչպես օրինակ անմահության մեջ է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ի տարբերութուն դավաճան Վիգեն Խաչատրյանի
Վախն անիմաստ է, երբ 5000 հոգու խաբելով սպանել են, որ Արցախը հանձնեն: