00:00:00

Չկա որևէ պաշտոնական քննարկում, Ադրբեջանի կողմից որևէ հայտարարություն Հայաստանին Ադրբեջանի տարածքով որևէ ճանապարհ տալու մասին, Հայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ. Մեսրոպ Առաքելյան

21:24, 10 հուլիս 2025 Բլոգ

Լավ, ենթադրենք Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը անցնելու է Հայաստանի բացառիկ իրավազորության ներքո, ճանապարհն էլ վերահսկելու է ՔՊ խմբակցությունը՝ ՃԻՋ (ճանապարհային ինքնիշխան ջոկատ) գրությամբ մայկաներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: 

 

«Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը սրա դիմաց ի՞նչ է ստանալու։ Նախիջևանով ճանապարհ դեպի՞ Իրան։ Ադրբեջանով ճանապարհ դեպի՞ Ռուսաստան։ Ի՞նչ։ Թերևս՝ ոչինչ․․․։

Չկա որևէ պաշտոնական քննարկում, Ադրբեջանի կողմից որևէ հայտարարություն Հայաստանին Ադրբեջանի տարածքով որևէ ճանապարհ տալու մասին։

Հայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ»,-գրել է նա: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր