00:00:00

Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ․ Արսեն Ջուլֆալակյան

19:07, 09 հուլիս 2025 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը գրում է․
«Արցախը հանձնած քաղաքական ուժը պետք է կամավոր հրաժարական տար՝ երկար ժամանակ քաղաքականություն չվերադառնալու պայմանով:

Դա այն դեպքում, եթե պարտությունը պատերազմում իրական լիներ, այլ ոչ նախապես ծրագրավորած(դավաճանություն):

Քանի որ դա տեղի չունեցավ, մյուս տարբերակն այն էր, որ առանց որևէ բացառության, ոչ մի քպ-ական չպետք է կարողանար հայտնվել որևէ հանրային վայրում: Պետք է եթարկվեյին ամենադաժան վերաբերմունքի՝ պետական դավաճանին հարիր…

Եվ քանի որ դա ևս տեղի չունեցավ, հայտնվեցինք այնտեղ, որտեղ այսօր ենք:

Սա քաղաքագիտական, արժեքային անոմալիա է:

Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ:

Իսկ հետևանքները կրելու ենք բոլորս, ոչ թե միայն քպ-ն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր