00:00:00

Ասողիկներն ու յուր ընկերներն ինչ-որ անեծքներ են հղել երևակայական հարձակման մասնակիցներին. ու այս մարդկանց թվում է, որ իրենց ասածը «տեղ է հասնում». Արսեն Թորոսյան

09:01, 09 հուլիս 2025 Բլոգ

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է. «Շատ հետաքրքիր տեխնոլոգիա են կիրառում Ասողիկներն ու յուր ընկերները։ Ամեն կերպ խուսափում են անդրադառնալ իրենց սրբապիղծ ղեկավարի կողմից եկեղեցական իշխանության ուզուրպացիային և միևնույն ժամանակ արդեն որերորդ անգամ ինչ-որ երևակայական հարձակումներ են մոգոնում Մայր Աթոռի նկատմամբ և անձնվիրաբար պայքարում դրանց դեմ։ Գիշերն էլ ինչ-որ անեծքներ է հղել այդ երևակայական հարձակման մասնակիցներին։

 

Ու այս մարդկանց թվում է, որ իրենց ասածը «տեղ է հասնում»։ Որերո՞րդ անգամ եք գուժում հարձակման մասին, բայց այն տեղի չի ունենում։ Որերո՞րդ անգամ եք պաշտպանում Էջմիածինը ձեր ասած «սրբապղծությունից», որը կրկին տեղի չի ունենում։

 

Եվ, ի վերջո, դեռ ինչքա՞ն եք պաշտպանելու ձեր իսկ սուրբ կանոնները խախտած մարդուն։ Ինչքան երկար պաշտպանեք, այնքան ոտնատակ եք տալու ձեր իսկ եկեղեցու սրբությունը։ Սա եք դուք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր