00:00:00

Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է և արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը. Հարությունյան

20:03, 04 հուլիս 2025 Բլոգ

 

 

Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է և արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը և ապապետականությունը: Խայտառակություն է նրանց կոչը ազատելու Քրեական օրենսգրքի ծանրագույն մեղադրանքներով կալանավայրում հայտնվածներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի եպիսկոպոսներ, գիտենք, որ ձեզանից շատերը պատանդի կարգավիճակում են Կտրիճ և Եզրաս Ներսիսյանների ձեռքում: Ընտրությունը ձերն է: Եթե պատանդի կարգավիճակում եք, նշան տվեք: Բայց դուք էլ պետք է քայլ անեք ազատագրելու Հայ Առաքելական Եկեղեցին այս աղետից»,- գրել է Հարությունյանը:

Ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել հոգևոր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննության իրավունքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր