00:00:00

Հատուկ նշանակություն ենք տալիս Իրանի հետ մեր հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ)  շուրջ ստեղծված իրավիճակով։ Այդ մասին Irna գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք, իհարկե, մտահոգված ենք ներկա իրավիճակով: Մենք լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ և հույս ունենք, որ այդ ճգնաժամը կկարգավորվի բանակցությունների միջոցով»,-  ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից: «Մենք Իրանի հետ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու կոչ ենք անում: Իմ կարծիքով, միջազգային հանրությունը պետք է իմանա, որ մենք հատուկ նշանակություն ենք տալիս Իրանի հետ մեր հարաբերություններին, և այդ հարաբերությունները ոչ մի դեպքում որևէ երրորդ երկրի դեմ չեն»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր