00:00:00

Անուղղակի բռնագրավում է. իրավապաշտպանը` ՀԷՑ-ը պետականացնելու օրինագծի մասին

18:56, 26 հունիս 2025 Բլոգ

Իրավապաշտպան Գոհար Մելոյանն անդրադարձել է ՀԷՑ-ը պետականացնելու օրինագծին։

«Այսօր Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվեց «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական նախագիծը, որը միջազգային ներդրումային իրավունքի (International Investment Law) տեսանկյունից դասական indirect expropriation է (անուղղակի բռնագրավում)։

 
 

Այսպես, նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու միջոցով՝ առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝ նշանակելու «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու են «ՀԷՑ»-ը կառավարելու ԲՈԼՈՐ լիազորությունները։

 

Անգամ «ՀԷՑ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չի ունենալու միջամտել նշանակված ժամակավոր կառավարչի լիազորություններին։

Նշվածը պարզապես ԱՆՆԱԽԱԴԵՊ է կորպորատիվ իրավունքի տեսանկյունից։

Նախագծով նախատեսվող փոփոխություններից ակնհայտ է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո նախատեսվում է, որ ժամանակավոր կառավիչը հրաժարվելու է «ՀԷՑ»-ին տրված լիցենզիայից, իսկ այնուհետև՝ փորձ է արվելու պետականացնելու «ՀԷՑ»-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով։

Այս նախագծի բազմաթիվ  այլ խնդրահարույց կետերին  կանդրադառնամ քիչ անց։

Սակայն ակնհայտ է, որ դրա ընդունումն ու իմպլեմենտացիան հանգեցնելու է բազմաթիվ իրավական խնդիրների և վնասների Հայաստանի Հանրապետության համար։

Հ. գ. Հարգելի քաղաքացիներ, եթե դժգոհում եք ՀԷՑ-ի պարբերաբար լուսանջատումներից եւ բողոքում, որ մինչեւ չվճարեք լույսը չեն միացնում, շուտով կարող է վճարելու դեպքում էլ Ձեր լույսը մարած մնա»,֊ գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր